Խնամակալության ներքո` 1324 երեխա

Ընթացիկ տարվա 6 ամիսների տվյալներով (հունվար-հունիս) խնամակալության տակ է գտնվում 1324 երեխա, այդ թվում՝ 410 սահմանափակ կարողություն ունեցող։ Այս վիճակագրական տվյալները տարածել է Պետական ​​խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների աջակցության գործակալությունը։

137 երեխա (այդ թվում՝ 17 սահմանափակ կարողություն ունեցող) գտնվում է բարեկամական խնամատարության տակ, 451-ը (այդ թվում՝ 72 սահմանափակ կարողություն ունեցող)` վերաինտեգրման պայմաններում, իսկ 221-ը՝ ընտանեկան տիպի փոքր կացարաններում։

Անցած տարիների վիճակագրությունը` ստորև.

-2020 թվական՝ 1567 խնամակալություն,
-2021 թվական՝ 1483 խնամակալություն,
-2022 թվական՝ 1462 խնամակալություն,
-2023 թվական՝ 1355 խնամակալություն: