Ըստ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) վերջնական որոշման՝ քաղաքացիական սեկտորը հրաժարվում է գրանցվել «ռուսական օրենք»-ի պահանջով ստեղծված ռեգիստրում։
Կազմակերպությունների ներկայացուցիչների պարզաբանմամբ` «Վրացական երազանք»-ը հասարակության դեմ պայքարում է ռուսական մեթոդներով, և ՀԿ (NGO) սեկտորը չի մասնակցի նման մեթոդներով պայքարին:
Միջազգային բողոքը նույնպես պատրաստ է։ 121 հասարակական կազմակերպություններ արդեն հայց են ուղարկել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարան՝ խնդրելով կասեցնել «ռուսական օրենք»-ի գործունեությունը: