Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 14

Սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայքլ Թերների այցից հետո Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների (ԱՄՆ) դեսպանատունը հայտարարել է, որ հանդիպումների քննարկման թեման Վրաստան-ԱՄՆ հարաբերություններն են եղել։

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսկացությունը լքած քաղաքական գործիչները նոր կուսակցություն են ստեղծում: 

Վրաստանը սկսել է միջազգային վարորդական վկայականների տրամադրումը:

Վրաստանում այս պահի դրությամբ ամենատարածվածը կորոնավիրուսն է:

Վրաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատության շեմից ցածր կեցության մակարդակում է ապրում:

Հրապարակվել է Վրաստանում «Հայոց լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչների քննությունների նախնական արդյունքները:

Վրաստանի ազգային թանգարանը հայտնում է, որ Դիմիտրի Շեվարդնաձեի անվան ազգային պատկերասրահում ժամանակավոր ցուցադրության ժամանակ դրսից բերված մի քանի ցուցանմուշների վրա միջատներ են հայտնաբերվել, որից հետո աշխատանքները հանվել են ցուցասրահից, իրականացվել է սանիտարական մաքրում։

Զուգդիդիում բազմահարկ շենքի 6-րդ հարկում, ուշ գիշերը բռնկված հրդեհից երկու երեխա է մահացել։

Բոլնիսիի Նախիդուրի գյուղում անհետ կորած անչափահասին մահացած են գտել Խրամ գետում:

Glovo ընկերության առաքիչին վիրավորելու գործով մեղադրվողը ձերբակալվել է: Ըստ առկա տեղեկությունների՝ նրան ձերբակալել է Բաթումիի ոստիկանությունը:

Օգոստոսի 14-ին լրացավ Աբխազիայի պատերազմի 32 տարին։