Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեի խոսքերով, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հակասական հայտարարություններ է անում:
«Նախագահը ժամանակ առ ժամանակ տարբեր հեռուստատեսությունների եթերով մի կողմից հայտարարում է, որ պետք է վստահել պետական գերատեսչություններին, մյուս կողմից ասում է, թե անօրինական լսումներ և ձայնագրություններ են տեղի ունենում: «Գաղտնի ձայնագրությունների մասին օրենքում» աննախադեպ վերահսկողության մեխանիզմ գոյություն ունի և այդ փոփոխությունները առաջին հերթին ծառայում են մարդու անվտանգությանը»,- հայտարարել է Թալակվաձեն:
Նախագահ Մարգվելաշիվիլին երեկ անդրադարձել է գաղտնի ձայնագրությունների մասին օրինագծին:
«Մենք պետք է այնպիսի համակարգ ունենանք, որ որևէ մեկը չի մտածի, թե իրեն գաղտնի ձայնագրում են: Սա պետականության հիմքն է: Ուշադրությամբ հետևում եմ ձայնագրությունների մասին օրինագծին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նախագահը հավելել է, որ երկիրը պետք է այնպես անի, որ հատուկ ծառայությունները մեծ վստահություն վայելեն հանրության շրջանում:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ օրինագծին նախագահը վետո է դրել մարտի 20-ին: Մարգվելաշվիլին իր այս քայլը բացատրում է հետևյալ կերպ. նախագահը գտնում է, որ փոփոխությունների հետևանքով, պետանվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող գործակալությունները անկախ չեն լինի, ուստի օրինագիծը արդարացված չէ: