Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների քննությունների արդյունքները

Հրապարակվել է Վրաստանում  «Հայոց լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչների քննությունների նախնական արդյունքները:

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է նաև հետևյալ քննությունների արդյունքները.

  1. տարրական մակարդակ՝ վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն,
  2. վրաց լեզու և գրականություն (I-VI),
  3. մաթեմատիկա (I-VI),
  4. բնագիտություն (I-VI),
  5. ադրբեջաներեն,

Արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, հնարավոր է համակարգ մուտք գործել քննության քարտի վրա նշված անձնական համարով և նույնականացման իննանիշ ծածկագրով։

Քննական բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո կընդունվեն բողոքարկման հայտերը։