Glovo ընկերության առաքիչին վիրավորելու գործով մեղադրվողը ձերբակալվել է: Ըստ առկա տեղեկությունների՝ նրան ձերբակալել է Բաթումիի ոստիկանությունը:
Նշենք, որ մեղադրյալը որոնվում էր ավելի քան մեկ ամիս։ Նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
Ձերբակալվածն արդեն տեղափոխվել է բանտ, քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը դեռ օգոստոսին նրա նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կարգով կիրառել էր ազատազրկումը։
Հիշեցնենք. դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Թբիլիսիի Նուցուբիձեի փողոցում: Առաքիչի մոր՝ Էլենա Չոգովաձեի խոսքով, դժգոհ հաճախորդները ծեծկռտուք են սկսել որդու հետ, որի ընթացքում նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է իր որդու վրա։