Բոլնիսիի Նախիդուրի գյուղում անհետ կորած անչափահասին մահացած են գտել Խրամ գետում:
Այս մասին ընդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաընկերությանը հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
17-ամյա երիտասարդը երեկ է կորել: Տեղացիների խոսքով՝ նա կեսօրին մի քանի դեռահասի հետ գնացել է գետը, ընկել վարարած ջրի մեջ: Բնակիչներն այդ պահին փորձել են օգնության հասել, սակայն նրան չեն կարողացել գտնել։