Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի Մեստիայի մունիցիպալիտետում գտնվող Շխելդա լեռան գագաթին դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 34-ամյա վրացի ալպինիստ Արչիլ Բադրիաշվիլին։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա կայծակնահարվել է:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ օգոստոսի 10-ին։ Երեկ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ գագաթից անվնաս դուրս են բերվել երեք լեռնագնացներ, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ Բադրիաշվիլին փորձառու լեռնագնաց էր։ Դեռ 2021 թվականին վրացի հայտնի ալպինիստներ Բաքար Գելաշվիլիի և Գիորգի Թեփնաձեի հետ բարձրացել է Սարագրարի հյուսիսարևմտյան մասի չբարձրացած գագաթներից մեկը։