Վրաստանում 2017 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 83 հազար քաղաքացի կենսաչափական անձնագիր է ստացել։
Այս ցուցանիշը ավելի քան 44 հազարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահտվածի ցուցանիշը։ 2016 թվականի առաջին եռամսյակում կենսաչափական անձնագիր էր ստացել 38 հազար 418 քաղաքացի:
Հիշեցնենք, որ մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրերով հնարավորություն են ստացել առանց մուտքի արտոնագրի մեկնել Շենգենյան գոտու երկրներ: Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալության տվյալներով՝ այժմ Վրաստանի մոտ 1 միլիոն քաղաքացի կենսաչափական անձնագիր ունի: