Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնում է՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի դեմ արդեն չորորդ օրն ընթացող մարտերին Մոսկվան ներգրավվել է օս և աբխազ կամավորներին։
Ռուսական կողմը նշում է, թե Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Ռուսաստանի Դաշնության տարածք ներխուժել։
«Գլխավոր հրամանատարը (Վլադիմիր Պուտինը) կոչ է արել աջակցել Կուրսկի շրջանին։ Մեզ հավաքվելու համար երկար ժամանակ հարկավոր չէ, մենք եկել ենք օգնելու․ հաղթանակը մերն է լինելու»,- ասված է «Դոնբասի դիվիզիայի» հաղորդագրության մեջ, որի հրամանատարն է աբխազ կամավոր Ախրա Ավիձբան։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը շարունակվում է 2022 թվականի փետրվարից։