Անցյալ տարվա սեպտեմբերի 4-ից Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, արտանետումների տեսանելի հսկողություն է սահմանվել, ասվում է «Ռադիո Թավիսուփլեբա» լրատվամիջոցի հրապարակման մեջ:
Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ տուգանվել է 6683 վարորդ:
Ըստ լրատվամիջոցի՝ ամենաշատը խախտումը գրանցվել է Թբիլիսիում (3177), դրան հաջորդում են Քութայիսին (1330), Բաթումին (1145) և Ռուսթավիին (1031)։