Սեպտեմբերին կհանդիպեն Վրաստանի ազգային հավաքականը և «Միլան»-ի լեգենդները

Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Վրաստանի ազգային հավաքականի և «Միլան»-ի լեգենդների ընկերական հանդիպումը:

Այս տեղեկությունը տարածել է Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան:

Ըստ ֆեդերացիայի հաղորդագրության՝ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում:

Խաղին մասնակցող ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն առաջիկայում: