ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ի պատասխան ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին հարցի, ասել է, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել Վրաստան։
Ըստ նրա` Ռուսաստանը շարունակում է իր ապօրինի օկուպացիան։
Միլլերն ասել է` լիովին անարդարացի են այն քայլերը, որոնք Մոսկվան փորձում է ձեռնարկել «տարածքների յուրացման ուղղությամբ»
«Կարծում եմ՝ պետքարտուղարի այսօրվա հայտարարության մեջ պարզ ասված էր, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել, և որ Ռուսաստանը շարունակում է իր ապօրինի օկուպացիան»,- ասել է Միլլերը։
Հիշեցնենք. Ռուսաստանի Վրաստան ներխուժման 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 7-ին հայտարարություն է տարածել։ Բլինքենը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի քսան տոկոսը։
Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում չեղարկել Վրաստանի տարածքների «անկախության» ճանաչումը