Վրաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 15-ից, տեղեկացրել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության` տոմսերի արժեքը կկազմի 10, 30 և 50 լարի։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որի տարողությունը կազմում է առնվազն 27 հազար մարդ։
Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի շրջանակներում Վրաստանը կհանդիպի Չեխիայի հետ: Սա Վիլի Սանոլիի թիմի համար առաջին պաշտոնական հանդիպումը կլինի Եվրոպայի առաջնությունից հետո։