Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցին երեկ` օգոստոսի 7-ին, Գորիում տեղի է ունեցել ավանդական մոմավառություն։
Ռուս-վրացական պատերազմում զոհվածների հուշահամալիրը զարդարված էր ծաղիկներով և ծաղկեպսակներով, հուշահամալիրի դիմաց մոմերով գրված էր` «Օգոստոս 2008», մոմերով պատկերված էր նաև Վրաստանի քարտեզը, օկուպացված տարածքները` տարբեր գույներով։
Նշենք, որ արդեն 15 տարի անընդմեջ այս ակցիան Գորիում անցկացվում է օգոստոսի 7-ին։
Ուշագրավ է, որ Վրաստանի ռազմավարական գործընկերների, Վրաստանի ընդդիմության, քաղհասարակության և փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ օգոստոսյան պատերազմն սկսվել է օգոստոսի 7-ին, իսկ ռուսական քարոզչության համաձայն՝ օգոստոսի 8-ին։ Ռուսական այս պնդման նպատակը պատերազմի սկսման համար Վրաստանին մեղադրելն է: Ուշագրավ է նաև, որ Վրաստանի գործող կառավարությունը՝ «Վրացական երազանք»-ը, ևս ռուսական նարատիվի կողմնակիցն է: Այս թեմայի վերաբերյալ կարդացեք «Ալիք Մեդիա Վրաստան»-ի «Մեկ պատերազմի երկու ամսաթիվ. քաղհասարակությունն ընդդեմ ռուսական քարոզչության» վերտառությամբ հոդվածը:
Պատերազմի ժամանակագրությունը հասանելի է այստեղ:
Ռուս-վրացական պատերազմի հանցագործությունների հետքն անջնջելի է․ կարծիք