Այսօր՝ օգոստոսի 7-ին, ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցին օմբուդսմեն Լևան Իոսելիանին այցելել է օկուպացիոն գծին հարակից գյուղեր՝ Գորակա և Սակորինլո, հանդիպել տեղի բնակչության հետ։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը:
Օմբուդեսմենը նշել է, որ օկուպացիան կործանարար հետևանքներ ունի տեղի բնակչության համար։
«Ցավոք սրտի, 16 տարի անց մենք դեռ խոսում ենք օկուպացիայի մասին, որն իսկապես կործանարար է քաղաքացիների, այստեղ ապրողների համար։ Շատ առումներով է կործանարար: Սկսած անվտանգությունից, վերջացրած նրանց տեղահանմամբ, և այս ամենը ի վերջո կործանարար է նրանով, որ պարբերաբար տեսնում ենք նման իրադարձություններ, իրավիճակի այնպիսի սրացում, ինչպիսին տեսանք Կիրբալիում, ցավալի փաստ, երբ սպանվեց Թամազ Գինտուրին»,- ասել է Իոսելիանին:
Իոսելիանին ծանոթացել է նաև տեղի բնակչության խնդիրներին։ Ըստ տեղեկությունների, բնակչությունը հիմնական խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը, հողը մշակելու համար պահանջվող հատուկ տեխնիկայի բացակայությունը, երիտասարդների համար մարզադաշտի բացակայութունը, շրջակայքում մշակույթի տան կամ որևէ տեսակի հավաքատեղիի բացակայութունը։ Խնդիր է նաև պետական ծառայությունների մասին տեղեկացված չլինելը։
Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանցավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: