Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցին։ Սաակաշվիլին իր էջում գրել է՝ թշնամին այն ժամանակ չկարողացել գրավել, մեծ ողբերգություն է, որ վրաց ազգը ստիպված է վերադարձնել այն, ինչն իր ուժերով է պաշտպանել։ Նա նաև կոչ է արել բոլորին, որ 1991 թվականից հետո, պետք է կրկին վերականգնեն Վրաստանի անկախությունն ու ազատությունը։
«2008-ին մեր բանակն ամուր կանգնեց, մարդիկ դուրս եկան փողոց, ես մնացի Թբիլիսիում և աշխարհը ոտքի հանեցինք, մեր գործընկերները եկան Թբիլիսի, ամերիկացիները նավատորմ ուղարկեցին Վրաստանի պետականությունը փրկելու համար»,- սոցցանցում գրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, լրացել է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարին: