Վակեի Ռազմաձեի փողոցում գտնվող շենքի ճշգրտված նախագծի իրականացման ժամանակ ցանկապատը տապալվել է։
Շինարարական ընկերությունը տուգանվել է 30 հազար լարիի չափով։
Նշված հասցեում իրականացվում էր բազմաբնակարան բնակելի շենքի ճշգրտված նախագիծ։ Շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է նաև երթևեկելի հատվածը։
«Թբիլիսիի քաղաքային տեսչությունը կատարվածին արձագանքել է օրենքով սահմանված կարգով։ Մասնավորապես, անվտանգության կանոնները խախտելու համար քաղաքապետարանի տեսչությունը շինարարին տուգանել է 30 հազար լարիի չափով։ Ընդունվել է նաև շինարարությունը կասեցնելու որոշում և շինարարին հանձնարարվել է համապատասխան փորձաքննության և կառուցողական որոշման հիման վրա վերականգնել վնասված շինությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։