Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հաստատել է, որ ԱՄՆ-ից Լուգարի լաբորատորիայի և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) առնվազն 2 միլիոն լարիի ֆինանսավորումը դադարեցվել է։ Այդ մասին Սարջվելաձեն ասել է օգոստոսի 6-ին Առողջապահության նախարարությունում կայացած ճեպազրույցում։
Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, ֆինանսավորման դադարեցումն ազդել է մի քանի գիտահետազոտական նախագծերի և դասընթացների վրա:
«Ողջ պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ Լուգարի լաբորատորիան կամ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը փակելու և դրա գործունեությունը խաթարելու մասին խոսք չկա։ Ե՛վ Լուգարի լաբորատորիան, և՛ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը շարունակում են անխափան աշխատել»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։
Նախարարը մտահոգություն է հայտնել, որ երկու երկրների համար կարևոր նախագծերի ֆինանսավորման առումով «նման որոշում է կայացվել»։
Հիշեցնենք, որ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը երեկ՝ օգոստոսի 5-ին, գրել էր, որ դադարեցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին և Լուգարի լաբորատորիային։