Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի վերջին հույսն այսօր ընտրողներին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կերպարով վախեցնելն է։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ խոսել է Սաակաշվիլիի ազատազրկման մասին։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ներում կշնորհի նախկին նախագահին, Զուրաբիշվիլին ասել է, որ պատասխանը տրվել է «մեկընդմիշտ»։
«Սաակաշվիլիի ակտուալացումը միայն «Վրացական երազանք»-ին է պետք։ Հատկանշական է, որ նրա բոլոր դատական նիստերն արդեն նշանակված են և հեռարձակվում են ուղիղ եթերով։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ուղիղ հեռարձակումներն առանց սահմանափակումների են հեռարձակվում, և պարզ է, որ նա այնտեղից պետք է քաղաքական ուղերձներ հղի, և «Վրացական երազանք»-ի վերջին հույսը մնացել է ընտրողներին Սաակաշվիլիով վախեցնելը։ Նախ` պետք է փրկել Վրաստանը, հետո արդեն Սաակաշվիլիի ճակատագիրն էլ կպարզորոշվի»,- ասել է Զուրաբիշվիլին։