Բաթումիի իրադարձությունների հետ կապված մեղադրյալ Գիորգի Բերիձեի փաստաբան Թենգիզ Կախիձեն դիմել է Աջարիայի ոստիկանության վարչության տնօրեն Լաշա Գոգնիաշվիլիին: Կախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հետաքննչական մարմինները պետք է հետաքրքրվեն ակցիայի կազմակերպիչներով:
«Ելնելով հանրության շահերից, ցանկանում եմ նամակով պատասխանեք 2017 թվականի մարտի 11-12-ին Բաթումիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի հատկանիշներով տեղի՞ է ունենում հետաքննություն, թե՞ ոչ: «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» վերաբերյալ հարուցվե՞լ է քրեական գործ»,-հայտարարել է Կախիձեն:
Նշենք, որ Բաթումիի իրադարձությունների հետ կապված 18 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: