Վրաստանյան «Tabula» լրատվամիջոցի փոխանցմամբ` Վրաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում ռուսների կողմից արտերկրյա անշարժ գույք գնելու առումով ամենապահանջված երկրների շարքում, և սա այն դեպքում, երբ քաղհասարակությունը պայքարում է ռուսական օրենքների և բացասական փոփոխությունների դեմ։
Նույն ցուցակի առաջին տեղում Թաիլանդն է, երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Թուրքիան, Իսպանիան, Կիպրոսը, Ինդոնեզիան և Չեխիան։
Նշենք, որ փորձագետները Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունը բացատրում են մուտքի ցածր շեմով (35 հազար դոլար), նաև` ռուսների արտագաղթով։
Հատկանշական է, որ նշված վիճակագրության մեջ Վրաստանն անցյալ տարի վեցերորդ տեղում էր, սակայն Թուրքիայում անշարժ գույքի պահանջարկի նվազումից հետո հայտնվեց երկրորդ տեղում։
Ուշագրավ է նաև, որ եթե 2023-ին ռուսաստանցիների գրեթե 30%-ը մտածում էր արտերկրում անշարժ գույք գնելու մասին՝ բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն ստանալու համար, ապա 2024-ին այդ ցանկությունը նվազել է մինչև 18,9%-ով: