Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում

Օգոստոսի 5-8-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օգոստոսի 5-6-ը Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին հնարավոր է կարճատև անձրև՝ ամպրոպի ուղեկցությամբ։ Օգոստոսի 7-8-ին քաղաքի արվարձաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ ուժգնությամբ: Օդի ջերմաստիճանը կլինի +32 +34 աստիճան։

Արևմտյան Վրաստանում օգոստոսի 5-8-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը կլինի +31, +33 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպի ուղեկցությամբ։ Օդի ջերմաստիճանը կլինի +20, +25 աստիճան։