«Մառնեուլոբա 2024»-ի համար մրցույթ է հայտարարվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքին նվիրված «Մառնեուլոբա» տոնն այս տարի ևս կնշվի: Տոնն այս տարի կունենա «Մառնեուլոբա 2024» անվանումը:

«Մառնեուլոբա 2024»-ը նշելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը 155 հազար 101 լարիի մրցույթ է հայտարարել:

Մրցույթի համաձայն՝ «Մառնեուլոբա 2024»-ը կանցկացվի սեպտեմբերի 21-ին՝ տարբեր միջոցառումներով։ Այդ նպատակների համար կնախապատրաստվեն մանկական ժամանցի և ցուցահանդեսային տարածքներ, խոհարարական ստեղծագործությունների ցուցադրման համար անկյուններ և այլն։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթային հայտեր ներկայացնել օգոստոսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավորվելու է պայմանագիրը կնքելուց հետո միջոցառումը կազմակերպելու փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 21-ը:

«Մառնեուլոբա»-ն առաջին անգամ նշվել է 2023 թվականին և շարունակելու է նշվել ամեն տարի։ «Մառնեուլոբա 2024»-ի անցկացման վայրը դեռ հայտնի չէ։