«Օտարերկրյա շահերը կրողների ռեեստր» կայքն արդեն գործում է

Վրաստանի արդարադատության նախարարության ռեեստրների կայքի թարմացումից տեղեկանում ենք, որ նախարարությունը գործարկել է «Օտարերկրյա շահերը կրողների ռեեստր» կայքէջը:

Թարմացված կայքում հայտնվել է «Օտարերկրյա ուժերի շահերի կրող ռեեստր» («գործակալների ռեեստրը») էջը, որի ստեղծումը պայմանավորված է «գործակալների օրենքի» ընդունմամբ։

Նշենք, որ Վրաստանում գործող քաղաքացիական հասարակական և լրատվական այն կազմակերպությունները, որոնք Վրաստանի գործընկեր երկրներից են ֆինանսավորվում, պետք է գրանցվեն «Օտարերկրյա շահերը կրողներ ռեեստրում», որտեղ նրանց նույնականացումը հնարավոր կդառնա նույնականացման համարով և անունով։

Այս պահի դրությամբ (օգոստոսի 5, ժամը 13:00) այս ռեեստրում դեռ ոչ մի կազմակերպություն չի գրանցվել:

Հիշեցենք. օրեր առաջ՝ օգոստոսի 1-ին, հրապարակվել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հրամանը, որով հաստատվել են «Օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրի» կազմման, ֆինանսական հայտարարագրերի ներկայացման և մոնիտորինգի կանոնակարգերը:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ռուսական օրենքը»