Վճարովի ստաժավորում «1+4»-ի ուսանողների համար

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի ուսանողների համար մեկնարկել է պետական գերատեսչություններում վճարովի ստաժավորում անցնելու մրցույթի դիմումների ընդունումը:

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի աշխատակազմի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվում է պետական ​​մարմինների հետ համագործակցությամբ:

Նշվում է, որ մրցույթի հիման վրա ընտրված դիմորդները 4 ամիս վճարովի ստաժավորում (պրակտիկա) կանցնեն պետական ​​գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական կազմակերպություններում:

«Պրակտիկայի ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել մասնագիտական ​​հմտությունները և, ի վերջո, նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրման գործընթացին»,-  նշված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ վճարովի պրակտիկայի վարձատրությունը կկազմի 399 լարի, լրիվ դրույքով: Տեղերի քանակը 252 է: Այլ մանրամասների ծանոթանալու համար բացեք հղումը: