2024 թվականի առաջին-երկրորդ եռամսյակում բռնության զոհ է դարձել մինչև 13 տարեկան 123 անձ, այդ թվում՝ 51 աղջիկ և 72 տղա, իսկ 14-17 տարեկանների շրջանում 156 անձ՝ 128 աղջիկ և 28 տղա։ Այս տվյալները նշված են Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնի (Geostat) հրապարակած հանցագործությունների վիճակագրության մեջ։
Ընդհանուր հաշվով` 2024 թվականի վեց ամսում բռնության զոհ է դարձել 4116 մարդ, այդ թվում՝ 3457 կին և 659 տղամարդ։
Վիճակագրության համաձայն, 3911 հանցագործներից 623-ը կին են, 3288-ը` տղամարդ։ Ամենաշատ զոհերը և հանցագործները 25-44 տարիքային խմբում են։ Հանցագործների թվում կա 17 անչափահաս (7 աղջիկ, 10 տղա), այդ թվում՝ 2-ը մինչև 13 տարեկան։
Ըստ մարզերի` զոհերի ու հանցագործների ամենամեծ թվերը գրանցվել են Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում և Աջարիայում։