Ընդդիմադիրների միավորումը նոր անուն ունի

Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման քաղխորհրդի նիստում որոշվել է Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի հիմնած «Ախալի» կուսակցության, Զուրա Գիրչի Ջափարիձեի հիմնած «Գիրչի» և Էլենե Խոշտարիայի հիմնած «Դրոա» քաղաքական միավորման նոր անվանումը։

Օգոստոսի 5-ին կայացած քաղխորհրդի նիստում որոշվել է միավորումը վերանվանել «Կոալիցիա փոփոխությունների համար — Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»:

«Այսօր տեղի է ունեցել «Ախալի» կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ քաղխորհրդի նախագահի տեղակալներ են հաստատվել Անա Գոգոլաձեն և Անի Քավթարաձեն: Քաղխորհրդի որոշմամբ ստեղծվել է կանանց կազմակերպություն, և նախագահ է ընտրվել Անա Գոգոլաձեն։

Նաև տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումար, և որոշվել է կուսակցության նոր անվանումը՝ «Կոալիցիա փոփոխությունների համար — Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա», — գրված է «Ախալի»-ի  հայտարարության մեջ։