Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսկացության նվիրատուների թվում դեռևս կան բազմամիլիոնանոց տենդերներ շահած ընկերությունների բաժնետերեր: Այդ մասին է վկայում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հրապարական 2024 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը քաղաքական կուսակցությունների կողմից ստացված նվիրատվությունների մասին տեղեկագիրը։
Կազմակերպությունը նշում է, որ չնայած խորհրդարանական ընտրությունների մոտենալուն, 2024 թվականի 2-րդ եռամսյակը չի առանձնացել նվիրատվությունների առատությամբ. 207 նվիրատու բոլոր կուսակցություններին ընդհանուր առմամբ նվիրաբերել է 1 մլն 930 հազար 293 լարի, ինչը մոտ 60 տոկոսով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը (1 մլն 224 հազար 111 լարի):
Ըստ TI-ի՝ կուսակցական նվիրատվությունների 50 տոկոսը՝ 961 հազար 176 լարի, ստացել է «Վրացական երազանքը», երկրորդ տեղում է «Լելոն»՝ 464 հազար 990 լարիով, երրորդում՝ «Միացյալ ազգային շարժումը»՝ 302 հազար 682 լարիով։
ՀԿ-ն նշել է՝ նվիրատուների թվով առաջատարը «Միացյալ ազգային շարժումն» է, որին հաշվետու ժամանակահատվածում 73 անգամ գումար է նվիրաբերել 66 նվիրատու, «Փոխի՛ր Վրաստանը» կուսակցությունը ստացել է 55 նվիրատվություն՝ 35 նվիրատուից, իսկ «Վրացական երազանքը» ստացել է 32 նվիրատվություն՝ 31 նվիրատուից:
««Փոխի՛ր Վրաստանը» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին, մինչև այս տարվա մայիսը նվիրատվություն չէր ստացել, իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացել է մինչև 26 հազար լարի»,- նշել է ՀԿ-ն:
Կազմակերպությունը հրապարակել է «Վրացական երազանքի» և հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժը» շարժման նվիտրատուների տվյալները:
2024 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը 31 նվիրատու «Վրացական երազանքին» նվիրաբերել է ընդհանուր առմամբ 961 հազար 176 լարի. այս անձինք ընդհանուր առմամբ «Վրացական երազանքին» նվիրաբերել են 2,4 միլիոն լարի։
2024 թվականի ընթացքում 31 նվիրատուների հետ կապված երկու ընկերություններ են եղել մրցույթներ շահածների թվում։ Այս մրցույթների ընդհանուր արժեքը կազմել է 81 մլն լարի (ընդհանուր առմամբ 2013 թվականից սկսած այս ընկերությունները շահել են 294 մլն լարիի մրցույթներ):
«Ժողովրդի ուժը» կուսակցությունն առաջին անգամ է նվիրատվություն ստացել: Նրան ընդհանուր առմամբ 96 հազար լարի է նվիրաբերել երկու հոգի, որոնց թվում է նաև խորհրդարանի անդամ Վիկտոր Ջափարիձեն (նա կուսակցությանը նվիրաբերել է 38 հազար լարի)։ Նույն ժամանակահատվածում Ջափարիձեի հետ կապված ընկերությունը 138 հազար լարիի պարզեցված գնման պայմանագրեր է ստացել։
Ավելին այստեղ: