2024 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում ամսական գնաճը կազմել է 0,4 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 1,8 տոկոս։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Գնաճի ամսական ցուցանիշի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գնային փոփոխությունները՝ պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գները նվազել են 0.7 տոկոսով։
Գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝
- բանջարեղեն (-6,1 տոկոս),
- միրգ (-2,2 տոկոս),
- կաթ, պանիր և ձու (-1,6 տոկոս),
- միս և մսամթերք (-0,6 տոկոս), ձուկ (- 0,1 տոկոս):
Միևնույն ժամանակ, գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝
- շաքարավազ և քաղցրավենիք (3,8 տոկոս),
- ձեթ և յուղ (2,2 տոկոս),
- սուրճ, թեյ և կակաո (1,8 տոկոս);
Տեղեկության համաձայն հագուստի և կոշիկի ենթախմբում գները նվազել են 2.1 տոկոսով, որն էլ գնաճի վրա արտացոլվել է ամսական -0.08 տոկոսային կետով։