Վաշինգտոնը կշարունակի Վրաստանի պաշտպանական ուժերին հատկացվող օգնությունը, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։
Դաննիգանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չնայած Վրաստանի կառավարությանը ֆինանսական օգնության դադարեցմանը, ԱՄՆ-ն կրկին կշարունակի օգնություն տրամադրել վրացի ուսանողներին, ուսուցիչներին, ֆերմերներին, փոքր բիզնեսի սեփականատերերին, քաղաքացիական ակտիվներին և քաղաքացիական հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև կշարունակվի Վրաստանի պաշտպանության ուժերին օգնության տրամադրումը։
Նշենք, որ սա դեսպանի առաջին հրապարակային հայտարարությունն է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց Վրաստանի կառավարությանն ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը կասեցնելու մասին։
«Մենք բազմիցս խոսել ենք Վրաստանի կառավարության որոշ գործողությունների մասին, որոնք մեզ շատ են մտահոգում հակադեմոկրատական գործողությունները, ինչպիսիք են` օտարերկրյա ազդեցության մասին օրենքը, ինչպես նաև ԱՄՆ-ի դեմ այլ գործողություններն ու կեղծ հայտարարությունները, բացասական հռետորաբանությունը Միացյալ Նահանգների և Արևմուտքի մասին»,- ասել է Դաննիգանը։
Ըստ դեսպանիք Վաշինգտոնը բազմիցս մտահոգություն հայտնել, և Վրաստանի կառավարությանը խնդրել` վերանայել իր գործողությունները։
Իշխող թիմի հակաարևմտյան քայլերը վնասում են Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերություններին