Օգոստոսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած «ռուսական օրենքը» («գործակալների օրենք»)։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը արձագանքել է Վրաստանի կառավարությանը ամերիկյան կողմից ուղղակի օգնության դադարեցմանը՝ նշելով, որ այդ քայլն արվել է վերջին հակաժողովրդավարական գործողությունների և «Վրացական երազանք» կուսակցության կեղծ հայտարարությունների պատճառով։
Վրաստանի կառավարությունը սխալմամբ կարծում էր, որ իր քաղաքացիների դեմոկրատական նկրտումների մերժումը չի ազդի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա, հայտարարել են ԱՄՆ սենատորներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը:
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է ԶԼՄ-ների ազատության 2024 թվականի վարկանիշը, ըստ որի՝ Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակը վատթարացել է, և երկիրը նահանջել է 26 հորիզոնականով։
2024 թվականի խորհրդարանական ընտրություններին միավորված քաղաքական կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն ոչ թե կոալիցիոն (դաշինք) տեսքով, այլ կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցություններից մեկի անունից։
Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետի Շուքրութի գյուղի բնակիչներ Գիորգի Նեփարիձեին, Ռոման Մեգրելիշվիլիին և Մալխազ Լաբաձեին, որ արդեն հինգերորդ ամիսն է բողոքի ակցիաներ են անցկացնում Կորոխնալի հանքավայրի մոտ, Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել։
Անակլիայի խորջրյա նավահանգստի ծովային ենթակառուցվածքի շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել բելգիական Jan De Nul ընկերությունը:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող հայ-վրացական կրթամշակութային երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում` Հայաստանի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Վրաստանում միանական ազգային քննությունների նախանական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 3-ից:
2024 թվականի սեպտեմբերից Վրաստանից չվերահսկվող Ախալգորիի շրջանի դպրոցներում ամբողջությամբ կդադարեցվի վրացերենի ուսուցումը։
Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեմպերը նվազել են. այս տարի վարորդական իրավունքի քննություն հանձնողների 55 տոկոսը գործնական մասի երկրորդ փուլի (իրական պայմաններում երթևեկություն) քննությունը չի կարողացել հանձնել:
Թբիլիսիում սալմոնելոզի (սուր աղիքային հիվանդություն) խմբակային դեպք է գրանցվել:
Վրաստանի կառավարությունն այս տարի ևս կսուբսիդավորի խաղողի մթերումը:
76 տարեկան հասակում մահացել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
Հուլիսի 29-ին Գորիի մունիցիպալիտետի Ատենի գյուղում Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ ջոկատայինը մեղադրվում է համագյուղացուն դաժանաբար ծեծելու մեջ։ Տուժածը բուժվում է Գորիում, վիճակը ծանր է։