Հուլիսի 29-ին Գորիի մունիցիպալիտետի Ատենի գյուղում Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ ջոկատայինը մեղադրվում է համագյուղացուն դաժանաբար ծեծելու մեջ։ Տուժածը բուժվում է Գորիում, վիճակը ծանր է։
Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 31-ին ձերբակալել է դեպքի ենթադրյալ մասնակցին։
Ձերբակալվածը ծնվել է 1993 թվականին, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տեսուչ է։
Նախաքննությունը ընթացքի մեջ է։ Գործը քննվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով։