Մոտոցիկլետներն ու մոպեդները 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկարողանան երթևեկել ավտոբուսի ուղերթով (Bus Lane), հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Թբիլիսիի քաղաքային իշխանությունը սակրեբուլոյի հաստատմանն է ներկայացրել համապատասխան բանաձևը, որը սահմանում է ավտոբուսների համար նախատեսված ուղերթով մոտոցիկլետների կամ մոպեդների տեղաշարժը»,- ասել է Կալաձեն։
Համապատասխան փոփոխությունը խորհրդարանի լիագումար նիստում 3-րդ ընթերցմամբ աջակցության է արժանացել հուլիսի 19-ին։ Նախագծին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը։