Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տեղեկատվության համաձայն, նախնական գնահատականներով` 2024 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7,5 տոկոս, իսկ 2024 թվականի առաջին վեց ամիսների տնտեսության միջին ցուցանիշը որոշվել է 9.0 տոկոսով։
Geostat-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալիորեն նպաստել են հետևյալ ոլորտները՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, շինարարություն, տեղեկատվություն և կապ, տրանսպորտ և պահեստավորում, գիտատեխնիկական գործունեություն։
Ըստ Geostat-ի՝ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության ոլորտում։