Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարները՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական կուսակցություններից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցների ենթարկել Բիձինա Իվանիշվիլիին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հղված նամակում անկախ հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ ղեկավարները, որոնք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ են, կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի և «նրա մերձավոր շրջապատի» դեմ՝ լուծելու համար «Վրաստանում կոռուպցիայի և բացասական ազդեցությունների հիմնական հանգույցի» խնդիրը։
Նամակը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնը` MEGOBARI Act-ի հեղինակը, դեմոկրատ Սթիվ Քոհենը, հանրապետական Ռիչարդ Հադսոնը և դեմոկրատ Մարկ Ուիզը։
«Պետք է բացահայտ ասվի, որ Վրաստանում կոռուպցիայի և բացասական ազդեցությունների հիմնական գործակալները, հակաարևմտյան տարրերի հետ միասին, չեն կարող ազատորեն հարձակվել վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարության վրա», — գրված է կոնգրեսականների նամակում։