ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր կքննարկվի Վրաստանի հարցը:
Հայտնի է, որ քննարկումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:30-ին։ Քննարկումը նախաձեռնել է Վրաստանի բարեկամ սենատոր Ջին Շահինը. նա քաջատեղյակ է Վրաստանի ներքին գործընթացներին։
Սենատորի գրասենյակը հայտարարել է, որ Վրաստանի դեպքում ուշադրության կենտրոնում կլինեն ժողովրդավարության անկումը և վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Ակնկալվում է նաև, որ հանրությունը լրացուցիչ տեղեկություն կստանա «Վրաց ժողովրդի ակտի» (MEGOBARI Act — հեղ.) մասին:
«Վրաց ժողովրդի ակտը» ներառում է երկու հիմնական խնդիր.
- Պատժամիջոցները պետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանի կայունության, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության խաթարման համար։ Նաև՝ այն վրացի անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար:
- Ընդգծված է ԱՄՆ Սենատի հանձնառությունը՝ աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը վերջին զարգացումների լույսի ներքո։