Ուկրաինայում կրկին վրացի մարտիկ է զոհվել

Եվս մեկ վրացի մարտիկ՝ Բոնդո Գագնիձեն, զոհվել է Ուկրաինայում։ Նա կռվում էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Գագնիձեն ծառայել է 67-1 բրիգադում, զոհվել է Լուգանսկի մարտերում։

Բոնդո Գագնիձեն 47 տարեկան էր։ Գործընկերներն ասում են, որ նրա դին դեռևս մարտադաշտում է։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր գրեթե 70 Վրաստանի քաղաքացի վրացիներ և վրացական ծագումով Ուկրաինայի քաղաքացիներ զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից մղած մարտերի ընթացքում։