Վրացի ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ հասավ։
Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի 8-րդ եզրափակչում Գրիգալաշվիլին մրցեց Ավստրիայի դրոշի տակ հանդես եկող Վախիդ Բորչաշվիլիի հետ ու հաղթեց։
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Վրաստանից 28 մարզիկ է մասնակցում 10 մարզաձևով (բատուտի ցատկ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, սուսերամարտ, լող, ծանրամարտ, ձյուդո)։
Հիշեցնենք նաև, որ Լաշա Գուրուլին բռնցքամարտում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Կարդացեք նաև՝
Վրացի մարզիկը օլիմպիական խաղերում հաղթեց ադրբեջանցի մարզիկին