Քոբուլեթիում օձի խայթոցից զբոսաշրջիկ է մահացել

Վրաստանի Քոբուլեթիի մունիցիպալիտետում թունավոր օձի խայթոցից գերմանացի 44-ամյա զբոսաշրջիկ է մահացել:

Քոբուլեթիի Չաիսուբանի գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Ջումբեր Կղուրշուբաձեն ասել է, որ տղամարդը մահացել է օձի խայթոցից մի քանի րոպե անց։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 29-ին։

Primetime.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օձը զբոսաշրջիկին է պատկանել։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115 հոդվածով (ինքնասպանության հասցնելը)։ Եթե ենթադրյալ հանցագործության հետքեր չկան, որպես կանոն` հետաքննությունն սկսվում է հենց այս որակմամբ։