Ընտրական տեխնոլոգիաների համընդհանուր ցուցադրման նախագիծը պատրաստ է

Ընտրական տեխնոլոգիաների համընդհանուր ցուցադրման նախագիծը պատրաստ է, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ)։

Ըստ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության` նախագծի շրջանակներում Վրաստանում գրանցվել է 65 հազար 321 ընտրող՝ ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ մոդելավորված քվեարկությանը մասնակցելու համար։ Փորձնական քվեարկությանը մասնակցել է 43 հազար 864 ընտրող (67,15 տոկոս)։

ԿԸՀ-ն փոխանցել է, որ նախագծի ընթացքում իրականացվել է նաև հարցում, թե արդյո՞ք ընտրողների համար ավելի հեշտ է քվեարկությանը մասնակցել տեխնոլոգիայի կիրառմամբ։ Հարցմանը մասնակցել է 27 հազար 684 ընտրող, որոնցից 27 հազար 360-ը (98 տոկոս) նշել են, որ տեխնոլոգիաների կիրառումը հեշտացրել է քվեարկության ընթացքը։

Նախագիծը մեկնարկել է հուլիսի 6-ին, որի նպատակն էր ընտրողներին տեղեկացնել ընտրական տեխնոլոգիաների ներդրման մասին և զարգացնել քվեարկության ընթացակարգերի գործնական հմտությունները։

Կարդացեք նաև՝

Ինչպես են ընտրություններն անցկացվելու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ