Կախեթիում առևանգված աղջիկը հայտնաբերվել է

Վրաստանի Լագոդեխիի մունիցիպալիտետի Կաբալի գյուղից առևանգված 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է։ Տեղեկությունը radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ):

Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ 23-ամյա աղջիկը հարցաքննության է տեղափոխվել ոստիկանության Թելավիի բաժին։

Երիտասարդ կնոջ հորեղբայրը հուլիսի 29-ի առավոտյան ասել էր, որ առևանգողներն ուժ են կիրառել աղջկա նկատմամբ։ Կան նաև առևանգման տեսագրություններ, որոնք հաստատում են հորեղբոր պատմածը։

Հիշեցնենք. 23-ամյա կնոջն առևանգել են հուլիսի 28-ի երեկոյան: Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով. ազատությունից ապօրինի զրկելու համար առևանգողներին սպառնում է 8-12 տարվա ազատազրկում։