Այսօր՝ հուլիսի 29-ին, Սահմանադրական դատարան կներկայացվի ընդդիմության հայցն ընդդեմ իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։
Ըստ առկա տեղեկությունների՝ հայցը ստորագրել են խորհրդարանի 32 ընդդիմադիր պատգամավորներ։
Ընդդիմությունը Սահմանադրական դատարանից պահանջում է հաստատել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի Սահմանադրության 22-րդ և 78-րդ հոդվածներին անհամապատասխանության փաստը և չեղարկել նշված օրենքը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները նույնպես Սահմանադրական դատարան են դիմել նույն խնդրով։