Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր հանդես կգան վրացի երեք մարզիկներ։
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ այսօր հանդես կգան Լաշա Շավդատուաշվիլին (ձյուդոիստ, 73 կգ), Էթեր Լիպարտելիանին (ձյուդոիստ, 57 կգ) և Լաշա Գուրուլին (բռնցքամարտիկ 63,5 կգ):
33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Վրաստանից 28 մարզիկ է մասնակցում 10 մարզաձևով (բատուտի ցատկ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, սուսերամարտ, լող, ծանրամարտ, ձյուդո)։