Հարցվածների 63 տոկոսի կարծիքով՝ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում

Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ. ընդամենը 37 տոկոսն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այսպիսին են հասարակական կարծիքը հարցումներով պարզող Edison Research կազմակերպության տվյալները:

Վերջին երեք հարցումների համաձայն, ավելացել է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ Դեկտեմբերին նրանց թիվը կազմել է 57 տոկոս, ապրիլին՝ 59 տոկոս։

Ովքեր կարծում են, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ամենաբարձր ցուցանիշն ունեն 25-34 տարիքային խմբում՝ 72 տոկոս: 18-24 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմում է 71 տոկոս: Յուրաքանչյուր տարիքային խմբում գերակշռում են նրանք, ովքեր կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում։

Հարցման շրջանակում Վրաստանում բնակվող 18 և ավելի բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող 1000 մարդ հարցվել է պատահական սկզբունքով` դեմ առ դեմ հարցման մեթոդով։

Հարցման սխալի սահմանը Վրաստանի ողջ տարածքի համար +/- 2,5 տոկոս է` վստահության 95 տոկոս սահմանում։ Հարցումներն անցկացվել են հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում։

Կուսակցությունների նախընտրական վարկանիշը. Edison Research