Տարերային աղետ Օզուրգեթիում

Վրաստանի Օզուրգեթի քաղաքի փողոցները հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել են։

Առատ տեղումները հեղեղել են բնակելի տների բակերը և առաջին հարկերը, վնասվել են կենցաղային տեխնիկա և այլ իրեր։ Տեղում մոբիլիզացված են համապատասխան ծառայության աշխատակիցները։

«Հորդառատ անձրևի պատճառով առաջացած դժվարությունները լուծելու համար մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Հորդառատ տեղումների հետևանքով Օզուրգեթի քաղաքի փողոցները, բնակելի տները հեղեղվել են, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։

Այս պահին մոբիլիզացված են քաղաքապետարանի համապատասխան ծառայության բոլոր աշխատակիցները: Աղետի հետևանքների վերացման աշխատանքներն սկսվել են և ակտիվորեն կշարունակվեն: Ամբողջությամբ ներգրավված են Գուրիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության թիմերը և «Էներգո Պրո Ջորջիա»-ի աշխատակիցները»,- հայտնել են Օզուրգեթիի քաղաքապետարանից: