Վրաստանի բնակչությունն ամենաշատը համակրում է ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին (63-ական տոկոս)։ Այս տվյալները հաղորդել է հասարակական կարծիքը հարցումներով պարզող Edison Research կազմակերպությունը։
Նույն հարցման համաձայն, հարցվածներից ամենաքիչը` ընդամենը 35 տոկոսն է համակրում ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
Հետազոտության շրջանակում Վրաստանում բնակվող 18 և ավելի բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող 1000 մարդ հարցվել է պատահական սկզբունքով` դեմ առ դեմ հարցման մեթոդով։
Հարցման սխալի սահմանը Վրաստանի ողջ տարածքի համար +/- 2,5 տոկոս է` վստահության 95 տոկոս սահմանում։ Հարցումներն անցկացվել են հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում։