Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 09:45-ին, Վրաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ և 17 մետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի հյուսիս-արևմտյան շրջանում՝ Թայա գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի, Դեդոփլիսծղարոյի, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։