Թբիլիսիում ավտոբուսի 46 կին վարորդ է աշխատում։ Այդ մասին տեղեկությունը տարածել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։
Նշվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Թբիլիսիի ավտոբուսների նախագծի շրջանակներում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը 2017-2019 թվականներին իրականացրել է գենդերային խորհրդատվության ծրագիր։
«Այս ծրագիրը կարևոր դարձավ ընկերության համար, քանի որ 25 կին վերապատրաստվեցին և աշխատանքի ընդունվեցին որպես ավտոբուսի վարորդ։
2023 թվականին նախատեսվում էր նաև ավտոբուս վարելու դասընթացներ կանանց համար, և վերապատրաստվել 25 կին»,- նշված է հաղորդագրության մեջ: