Ախալքալաքում ավագ սերժանտ Զազա Փերաձեի անվան սկզբնական մարտական պատրաստության կենտրոնում (BCT) նորակոչիկների երրորդ ուսումնական վաշտի զինծառայողները զինվորական երդում են տվել։
Այս մասին տեղեկություն է տարածում Պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։
«Այսօրվանից զինծառայողները կնշանակվեն ՊԲ տարբեր ստորաբաժանումներ և կշարունակեն ծառայել պայմանագրային զինվորական ծառայության մեջ։ Նախնական մարտական պատրաստության կենտրոնի հրամանատար, գնդապետ Զաքարիա Կալանդաձեն նորակոչիկներին շնորհավորել է դասընթացի ավարտի կապակցությամբ և մաղթել պատվավոր ծառայություն Վրաստանի պաշտպանության ուժերում», — նշված է տեղեկության մեջ։
Նորակոչիկներն ութ շաբաթ նախնական մարտական պատրաստություն են անցել BCT կենտրոնում: Տեղեկության համաձայն՝ նրանք զարգացրել են մարտավարական, հաղորդակցական, բժշկական, կազմակերպչական հմտություններ, ուսումնասիրել են զինվորական կանոններ։